ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Կվերականգնվի գների նախկին մակարդակը

Կվերականգնվի գների նախկին մակարդակը
29.11.2017 | 16:23

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

«Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը:
Մասնագետների վերլուծություններով` նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է 2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի ներկրումների անհնարինության պատճառով: Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի թանկացման»,- ավում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից: Առաջիկայում ձեռնարկված միջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը:

Դիտվել է՝ 5130

Մեկնաբանություններ